Եգիպտոսի նախագահը համաներում Է շնորհել 560 կալանավորների

20:01   17 Մայիս 2019    179

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հրամանագիր Է հրապարակել 560 կալանավորների, այդ թվում՝ հայտնի լրագրող Աբդել Խալիմ Ղանդիլի համաներման մասին:

այդ մասին հայտնել Է ՄԵՆԱ եգիպտական լրատվական գործակալությունը: Հրամանագրի համաձայն, «կալանավորներն ազատվում են դատավճռին համապատասխան նշանակված ամբողջ պատժաժամկետի կամ դրա մնացած մասի կրումից», տեղեկացնում է Hayatsk.info

Հրամանագիրը մայիսի 17-ին հրապարակվել Է պաշտոնական թերթում, ինչից հետո ուժի մեջ Է մտել:

Համաներմամբ ազատված լրագրող Աբդել Խալիմ Ղանդիլը «Սաութ ալ Ումմա» ընդդիմադիր հրատարակության գլխավոր խմբագիրն Էր: 2017 թվականի դեկտեմբերին նա երեք տարվա բանտային կալանքի դատապարտվեց դատավորին վիրավորելու մեղադրանքով:

Նրա հետ միասին դատական կորպուսին վիրավորելու գործով տարբեր ժամկետներով ազատազրկման դատապարտվեցին երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության 17 բարձրաստիճան ներկայացուցիչներ:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները