Նորվեգացի երաժիշտներն Արկտիկայում նվագել են սառույցից պատրաստված գործիքներով

22:44   17 Մայիս 2019    325

Նորվեգացի երաժիշտները, որոնք Greenpeace-ի ակտիվիստներ են նաև, նվագել են սառույցից պատրաստված գործիքներով:

Ինչպես ներկայացնում է Euromag-ը, սառույցը երաժիշտները վերցրել էին Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կվարտետն այսպիսով ցանկացել է ուշադրություն հրավիրել գլոբալ տաքացման խնդրի վրա:

Նվագախումբը ելույթ է ունեցել Արկտիկայի ամենահյուսիսային կետում՝ -12C աստիճան ցրտի պայմաններում: Խումբը կատարել է «Օվկիանոսյան հիշողություններ» ստեղծագործությունը, որը գրվել է հատուկ այս իրադարձության համար:

«Անհրաժեշտ է զգույշ վարվել սառույցի հետ, այլապես այն կանհետանա: Ոչ պակաս զգուշությամբ պետք է վարվել նաև բնության հետ»,- խմբի ղեկավար Տերիե Իսունգսետին մեջբերում է աղբյուրը:

Բոլոր երաժշտական գործիքները սառցակտորներից պատրաստել է քանդակագործ Բիլ Կովիցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները