Իտալացիները հետաքննում են Google-ի գործունեությունը

20:33   17 Մայիս 2019    193

Իտալական մարմինը, որը կոչված է հետեւելու մրցակցության կանոնների կատարմանը, այսօր հայտարարել է, որ Google-ի գործունեության հետաքննություն է սկսել:

Հակամենաշնորհային կառույցի մասնագետները կասկածում են, որ ինտերնետ հսկան չարաշահում է գերիշխող դիրքը խելացի սարքերի օպերացիոն համակարգերի շուկայում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հակամենաշնորհային վարչության հայտարարությունում նշվում է, որ Google ընկերությունը հրաժարվել է կողմնակի մշակող Enel X Recharge-ի հավելվցածն ինտեգրել իր Android Auto հավելվածում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները