Բելառուսը գնահատել է ռուսական «կեղտոտ» նավթի պատճառած վնասի նախնական չափը

20:44   17 Մայիս 2019    159

Բելառուսը Մոզիրի նավթավերամշակման գործարանի՝ ռուսական «անորակ նավթի» պատճառով շարքից դուրս եկած սարքավորումների արժեքը 30 մլն դոլար է գնահատել, գրում է belta.by կայքը:

Փոխվարչապետը հավելել է, որ վերջնական թվի մասին խոսելը դեռ վաղ է, և որ այդ մասին ավելի շատ տեղեկություններ կտրամադրվեն գործարանի կապիտալ վերանորոգման ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Բելառուսը հայտարարել էր, որ ռուսական նավթի անորակության պատճառով դադարեցնում է բենզինի և դիզելային վառելիքի՝ բալթյան երկրներ, Լեհաստան և Ուկրաինա արտահանումը, իսկ ապրիլի 30-ին լիովին դադարեցրել էր նավթի ներկրումը Ռուսաստանից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները