Ադրբեջանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

19:00   17 Մայիս 2019    244

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանի հետ:

Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Բացի դրանից, քննարկվել են տնտեսության, կրթության եւ տարածաշրջանային անվտանգության ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները