Իտալացին 20 000 եվրո կանխիկ գումար է գտել բանկոմատում և վերադարձրել տիրոջը

20:55   17 Մայիս 2019    204

Իտալիայի հյուսիսում գտնվող Բերգամո նահանգում բնակիչներից մեկը 20 000 եվրո է հայտնաբերել բանկոմատում, որի հետ նաև կտրոններ են եղել:

Ինչպես հայտնում է Euromag-ը, հավանաբար խոշոր գումարը բանկոմատում հայտնվել է տեխնիկական խափանման պատճառով. կանխիկ գումար ընդունող պատուհանիկը բաց է եղել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տղամարդը, որը գտել է գումարը, անմիջապես ոստիկանություն է կանչել: Խոշոր գումարի տերը, ինչպես պարզվել է, եղել է իտալացի գործարար, որը նույնիսկ չէր կասկածում, թե ինչ է տեղի ունեցել:

Նշվում է, որ գումարը վերադարձրած իտալացուն պարգևատրում է սպասվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները