Պուտինը նշել է, թե որն է ռուսական գլխավոր զենքը 21-րդ դարում

21:03   17 Մայիս 2019    163

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ռազմատիեզերական ուժերի զարգացմանը նվիրված խորհրդակցության ընթացքում առաջարկել է ուսումնասիրել «Պերեսվետ» լազերային զենքի և «Կինժալ» գերձայնային սարքավորման գործնական փորձարկումը՝ ընդգծելով, որ «զենքի հենց նման տեսակներն են 21-րդ դարում բնորոշելու ռուսական բանակի և նավատորմի ներուժը»:

«Դիտարկենք ռազմական նորագույն տեխնիկայի շահագործման առաջին գործնական արդյունքները, այդ թվում և «Պերեսվետ» լազերային զենքի և «Կինժալ» գերձայնային հրթիռային համակարգի»:

ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ այդ նախագծերի համաժամանակյա իրագործումը խիստ կարևոր է, քանի որ հենց նման տեսակի զենքերն են առաջիկա տասնամյակում և ողջ 21-րդ դարի ընթացքում բնորոշելու ռուսական բանակի ներուժը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մարտին հաղորդվում էր, որ շուրջ 20 «Կինժալ» տեսակի ռուսական գերձայնային հրթիռներ, որոնցից ԱՄՆ-ն չի կարողանում արդյունավետ պաշտպանվել, տեղակայվել են ռազմակայանում հերթական փորձարկումներն իրականացնելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները