Պրահայի օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել

21:35   17 Մայիս 2019    154

Ուրբաթ չեխական Smartwings բյուջետային ավիաընկերության երկու Boeing 737-800 օդանավեր բախվել են միմյանց վարման ընթացքում Պրահայի միջազգային օդանավակայանում:

«Դեպքը տեղի է ունեցել օդանավի վարման ընթացքում մինչ թռիչքուղուն հասնելը,-նշել են ծառայությունում: Ինքնաթիռների թեւերը հպվել են միմյանց: Ուղեւորներից ոչ մեկը չի տուժել», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեպքի մասնակիցները Պրահայից Ֆունշալ (Մադեյրա կղզի) եւ Մոնասթիր (Թունիս) ուղեւորվող ինքնաթիռներն էին:

Դրանցում գտնվում էր 278 ուղեւոր: Դեպքի հետեւանքով նրանք հասել են նշանակետին ուրիշ օդանավերով, որոնք օպերատիվ կերպով տրամադրել էր նրանց Smartwings ընկերությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները