Սահակաշվիլին իր կողմնակիցներին կոչ է արել «գրոհել» Վրաստանի իշխանություններին

20:39   19 Մայիս 2019    247

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր կողմից ստեղծված «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամներին կոչ է արել «հարձակման անցնել» երկրում ներկայումս անցկացվող քաղաքապետերի ընտրություններում:

Այս մասին նա հայտարարել է Facebook-ում տեղադրված տեսաուղերձում: Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է գրոհել ներկայիս իշխանություններին, որոնք արդեն իսկ ձախողում են: Վրաստանի նախկին ղեկավարը նաև հավելել է, որ Վրաստանի ժողովրդին ամեն անգամ զրկում են ընտրություններից՝ կեղծելով դրանք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Սահակաշվիլին Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկիին խորհուրդ է տվել չհամագործակցել Ռուսաստանի հետ, որը, նրա կարծիքով, «ընդունակ չէ պայմանավորվածությունների»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սահակաշվիլի   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները