ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաշվարկել է աշխարհում բնիկ լեզուների թիվը

20:58   19 Մայիս 2019    186

Աշխարհում բնիկ լեզուների ընդհանուր թիվը մոտ 5-6 հազար է:

Այս մասին հաղորդում է RBC-ն, հղում անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդակցության և տեղեկատվության ոլորտի տեղեկատվության մատչելիության և պահպանման բաժնի ղեկավար Բոյանա Ռադոյկովան:

«Աշխարհում ընդամենը հինգից վեց հազար բնիկ լեզուներ կան: ՅՈՒՆԵՍԿՕ-ում մենք, այսպես ասած, այդ լեզուների գույքագրումն ենք անում»,- ասել է նա: Ռադոյկովայի խոսքերով, առավել ամբողջական ցուցակ կազմելու նպատակով կազմակերպությունը դիմել է աշխարհի բոլոր երկրներին՝ բնիկ լեզուների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով:

Նա նաև նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի խնդիրը բնիկ լեզուների հարցին ուշադրության հրավիրումն է և դրանց մասին տեղեկատվության տրամադրումը՝ հետագայում կարևորագույն որոշումներ կայացնելու ժամանակ:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2019 թվականը հայտարարվել է բնիկ ժողովուրդների տարի: 12 ամիսների ընթացքում աշխարհում տեղի կունենան համերգներ, ցուցահանդեսներ, ֆորումներ և տեղական լեզուների ոչնչացման խնդիրներին նվիրված քննարկումներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՅՈՒՆԵՍԿՕ  


Վերնագիրի այլ պիտակները