Գերմանիայում միջքաղաքային ավտոբուս է վթարվել․ կան բազմաթիվ վիրավորներ

09:16   20 Մայիս 2019    170

Գերմանիայի Լայպցիգ քաղաքի մոտ 75 ուղևորով միջքաղաքային ավտոբուս է կողաշրջվել։

Այս մասին գրում է Bild պարբերականը՝ հղում անելով ոստիկանությանը։

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 19-ի երեկոյան, А9 մայրուղու վրա։ Ավտոբուսը Բեռլինից ուղևորվում էր Մյունխեն։ Զոհվել է 1 մարդ, ևս 7-ը՝ ստացել լուրջ վնասվածքներ, իսկ 66-ի մոտ առկա են թեթև վնասվածքներ։

Տուժածներին հոսպիտալացրել են ուղղաթիռով։ Երթևեկությունը մայրուղու վրա դադարեցվել է։ Պարբերականի հաղորդմամբ՝ վարորդը քնել է ղեկին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները