Ստամբուլում բեռնանավը հարվածել է պատմական առանձնատան

10:01   20 Մայիս 2019    616

Vitaspirit անվանումով բեռնանավը, որը նավարկում է Մալթայի դրոշի ներքո, Ստամբուլում, Բոսֆորի նեղուցն անցնելիս հարվածել է պատմական առանձնատան, որը գտնվում է նեղուցի ափին։

Այս մասին հայտնում է Daily Sabah պարբերականը։ Նավը բեռներ է տեղափոխելիս եղել Ռուսաստանից դեպի Սաուդյան Արաբիա։ Ըստ հրապարակման, հարվածի պատճառը եղել է բեռնանավի շարժիչի խափանումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ առանձնատունը օգտագործվել է տարբեր հանդիսավոր միջոցառումներ իրականացնելու համար։ Այն կառուցվել է 18-րդ դարում, շուկայական արժեքը կազմում է 85 միլիոն դոլար։ Տունը էապես վնասվել է։

Երկրորդ ու երրորդ հարկերի պատերն ամբողջովին փլուզվել են։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ստամբուլ   Բոսֆոր  


Վերնագիրի այլ պիտակները