Փարիզում «շարժական սայրերով» հագուստով տղամարդ է ձերբակալվել

10:12   20 Մայիս 2019    240

Փարիզում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են տղամարդուն, որի հագուստի թեզանիքներից անսպասելիորեն կարող են սայրեր դուրս գալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Անհայտ անձին ձերբակալել են Սեն Լազար կայարանի մերձակայքում, «դեղին բաճկոնների» շաբաթօրյա ակցիայից առաջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ոստիկանության աշխատակիցները տղամարդուն ձերբակալել են նրա տարօրինակ վարքագծից հետո։ Իրավապահներին տեսնելով՝ անհայտ անձն արագացրել է քայլերը, սակայն նրա հետևից հասել են։

Ոստիկանները նրա պիջակում սարք են գտել, որից 30 սմ երկարությամբ սուրսայր դանակներ են դուրս գալիս։ Պարզվել է՝ ձերբակալվածն Assassins Creed խաղի երկրպագու է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները