Չինաստանում բարի շենքի տանիքի փլուզման հետևանքով 77 մարդ է տուժել

10:29   20 Մայիս 2019    248

Չինաստանի հարավային Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում բարի շենքի տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 77 մարդ:

Նրանցից 52-ի մոտ առկա են թեթև վնասվածքներ։ Այս մասին հայտնում է CGTN-ը։

Փլուզումը տեղի է ունեցել Բայսե քաղաքում անցած գիշեր։ Հայտնի չէ, թե փլատակների տակ քանի մարդ է մնացել։

Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 65 մարդու։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Փլուզման պատճառը հայտնի չէ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները