Իրանի նկատմամբ պլանները սահմանափակվում են «տնտեսական ներխուժմամբ». Թրամփ

10:53   20 Մայիս 2019    336

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ թույլ չտա միջուկային զենքի հայտնվելը Իրանում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա ասել Է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը ցուցադրվել Է մայիսի 19-ի երեկոյան:

«Ես Իրանին թույլ չեմ տա միջուկային զենքի տիրանալ»,- ասել Է նա: «Ես պատերազմել չեմ ցանկանում, բայց լինում են իրավիճակներ, ինչպես Իրանում, չի կարելի թույլ տալ նրանց միջուկային զենք ունենալ, պարզապես չի կարելի թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ընդգծել Է ԱՄՆ-ի ղեկավարը:

Թրամփը նշել Է, որ Իրանի նկատմամբ իր պլանները սահմանափակվում են «տնտեսական ներխուժմամբ»: «Հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի Է ունենում, ես նրանցից չեմ, ովքեր ցանկանում են պատերազմի մեջ մտնել, որովհետեւ պատերազմը հարվածում Է տնտեսությանը, պատերազմը սպանում Է մարդկանց, ինչն ամեն ինչից ավելի կարեւոր Է»:

Մինչ այդ Թրամփը Իրանի իշխանություններին նախազգուշացրել Է ԱՄՆ-ի նկատմամբ սադրիչ գործողություններից ու սպառնալիքներից: «Եթե Իրանը ցանկանում Է պատերազմել, ապա դա պաշտոնապես կլինի Իրանի վերջը: Այլեւս երբեք մի սպառնացեք ԱՄՆ-ին»,- մայիսի 19-ին գրել Է Թրամփը Twitter-ում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները