Բրազիլիայում տասնմեկ մարդ Է սպանվել բարում տեղի ունեցած հարձակման հետեւանքով

11:01   20 Մայիս 2019    263

Տասնմեկ մարդ Է սպանվել Բրազիլիայի Պարայի նահանգի Բելեմ քաղաքի բարում զինված հրոսակախմբի հարձակման հետեւանքով:

Մի խումբ զինված մարդիկ կրակ են բացել բարում, դրա հետեւանքով զոհվել են վեց կին եւ հինգ տղամարդ, մեկ մարդ վիրավոր Է: G1 նորությունների կայքի տվյալներով՝ գնդակոծմանը մասնակցել Է յոթ զինված տղամարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ճշտվում Է, որ հարձակվողները պատահարի վայր են ժամանել մեկ մոտոցիկլետով եւ երեք ավտոմեքենայով: Գործակալությունը մեջբերում Է նահանգի ներկայացուցիչ Նատալյա Մալոյի խոսքը, ով հավաստել Է, որ տեղի Է ունեցել «կոտորած»:

Պատահարի ոչ մի կարգի մանրամասնություններ պաշտոնական իշխանությունները չեն տրամադրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները