Շվեդիայի դատախազությունը Ասանժին ձերբակալելու օրդեր է պահանջել

11:10   20 Մայիս 2019    274

Շվեդիայի դատախազությունը Ուպսալա քաղաքի շրջանային դատարանից հեռակա ձերբակալության օրդեր է պահանջել սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Russia Today-ը` հիշեցնելով, որ ներկայում Ասանժը գտնվում է Մեծ Բրիտանիայի բանտերից մեկում:

Շվեդիայի իշխանություններն օրդերը պահանջել են այն պատճառով, որ երկրում կրկին հետաքննություն է սկսվել բռնբարության համար մեղադրվող Ասանժի դեմ: Ավելի վաղ այդ գործը փակվել էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շվեդիա  


Վերնագիրի այլ պիտակները