Զելենսկին հայտարարել է Գերագույն ռադան ցրելու մասին

12:04   20 Մայիս 2019    143

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը րոպեներ առաջ պաշտոնապես ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը, հայտարարել է Գերագույն ռադան ցրելու մասին:

Ինչպես հաղորդում է tvrain.ru-ն, Զելենսկին այս մասին ասել է Ռադայում կայացած երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ:

Իր ելույթում նա նաև դիմել է երկրի կառավարությանը՝ կոչ անելով հրաժարական տալ:

Russia Today-ը հավելում է, որ նախագահն առաջարկել է չեղարկել պատգամավորական անձեռնամխելիությունն ու աշխատանքից ազատել երկրի գլխավոր դատախազին ու պաշտպանության նախարարին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները