Մեր բանակի լայնամասշտաբ զորավարժությունները սկսվել են. Նորացել է (Լուսանկարներ + VIDEO)

12:25   20 Մայիս 2019    250

Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի համաձայն՝ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ղեկավարությամբ մայիսի 20-ին մեկնարկել են լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ, որում ներգրավված են ադրբեջանական բանակի տարբեր զորատեսակներ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՊՆ կայքին, զորավարժությունների հիմնական թեման է գիշերային ժամերին հակառակորդի գրոհի կասեցում, տարբեր ուղղություններով հակահարված և հակագրոհի անցում:

Զորավարժություններում ներգրավված են շուրջ 10 հազար զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի շուրջ 200 միավոր հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, շուրջ 35 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ:

Դժվար ռելիեֆային, գիշերային ժամերին եւ բարդ ռադիո-էլեկտրոնային պայմաններով մարտական կրակով զորավարժությունների ընթացքում, որը կանցկացվի երկրի տարբեր զորավարժարաններում, կատարվելու են տանկային, ավիացիոն, հրետանային և այլ զորամասերի միջև գործողությունների ներդաշնակվածության եւ հաշտեցման կազմակերպումը, թշնամու պաշտպանության խորքում պատշաճ եւ հատուկ մանեւր ու դեսանտային ուժերի կիրառումը, կառավարման մարմինների հմտությունները բարելավեումը, ինչպես նաեւ անձնակազմի բարոյահոգեբանական աջակցության մակարդակի բարձրացման առաջադրանքներ:

Զորավարժությունները կշարունակվեն մինչև մայիսի 24-ը:



















Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները