Հնդկաստանում երկարատև խորհրդարանական ընտրությունների էքզիթ փոլերը վկայում են իշխող կուսակցության հաղթանակի մասին

13:24   20 Մայիս 2019    233

Հնդկաստանում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների վերջին՝ 7-րդ փուլը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ընտրատեղամասերի փակվելուն պես հրապարակված էքզիթ փոլերի մեծամասնության տվյալներով՝ ընտրություններում վստահ հաղթանակ է տանում գործող վարչապետ Նարենդրա Մոդիի կուսակցությունը: CVoter ինստիտուտի հաշվարկներով՝ իշխող կուսակցությունը կարող է խորհրդարանում 287 տեղ ստանալ ընդհանուր 545-ից:

Ընդդիմադիր «Հնդկական ազգային կոնգրես կուսակցությունը» կստանա 128 պատգամավորական տեղ: Ընտրությունները երկրում շարունակվում էին ապրիլի 11-ից: Նշվում է, որ ձայների հաշվարկը կավարտվի մայիսի 21-ին: Ընտրություններին շուրջ 900 մլն ընտրողներ կարող էին քվեարկել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները