ԱՄՆ-ը չեղարկել է մաքսատուրքերը Մեքսիկայի և Կանադայի համար

13:42   20 Մայիս 2019    377

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման՝ Կանադայից և Մեքսիկայից ներկրվող պողպատի ու ալյումինի մաքսատուրքերը չեղարկելու վերաբերյալ։

Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։ «ԱՄՆ-ը հաջողությամբ ավարտվել է բանակցությունները Կանադայի ու Մեքսիկայի հետ՝ ազգային անվտանգության համար առկա սպառնալիքների վերացման այլընտրանքային միջոցների վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

2018 թվականի մարտին հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնը մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ ներկրվող պողպատի ու ալյումինի համար՝ համապատասխանաբար 25% և 10% տոկոսի չափով։ ԵՄ երկրների, Մեքսիկայի և Կանադայի հանդեպ այդ որոշումը գործողության մեջ էր մտել հունիսի 1-ից, ինչին հաջորդել էին պատասխան քայլերը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Մեքսիկա   Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները