Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են կայանալ հուլիսի 14-ին. լրատվամիջոցներ

14:46   20 Մայիս 2019    247

Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կկայանան հուլիսի 14-ին:

Ինչպես նշում է eadaily.com-ը, այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները՝ քաջատեղյակ աղբյուրին հղումով:

Նա մանրամասնել է, որ նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջին հրամանագիրը կվերաբերի Ռադան ցրելու որոշմանը: Այնուհետև կնշանակվեն արտահերթ ընտրություններ:

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գերագույն ռադան ցրելու մասին հրամանագրի նախագիծն արդեն կա և Զելենսկին պատրաստվում է այն ստորագրել:

Դրանում նշվում է, որ 2016թ. փետրվարի 19-ից սկսած՝ իշխանական կոալիցիայում 226-ից պակաս պատգամավոր կա, այսինքն՝ խորհրդարանի սահմանադրական կեսից էլ պակաս: Սա նախագահին հիմք է տալիս խորհրդարանը ցրելու որոշում կայացնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները