Բացահայտվել է միջնադարի սննդային հիմնական գաղտնիքը

14:54   20 Մայիս 2019    259

Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի գիտնականները պարզել են միջնադարյան գյուղացիների սննդակարգը, որոնց կենսակերպի մասին մինչ օրս քիչ բան է հայտնի, հաղորդվում է Phys.org-ում հրապարակված մամլո հաղորդագրությունում:

Հետազոտողները Նորթգեմփթոնշիր կոմսության ամենավաղ շրջանի միջնադարյան գյուղերից մեկում՝ Վեսթ Քոթոնում (West Cotton) պեղումների ժամանակ հայտնաբերված կավե սպասքի և կենդանիների ոսկորների օրգանական մնացորդների քիմիական վերլուծություն են կատարել: Պարզվել է, որ գյուղացիների սննդակարգում գերակշռել են կաթնամթերքը, տավարի կամ գառան մսից պատրաստված ռագուն, կաղամբը և կանաչ սոխը:

Գիտնականների կարծիքով, այդ ժամանակվա սովորական մարդկանց սննդակարգը կարևոր նշանակություն ունի նրանց ապրելակերպը հասկանալու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները