Huawei-ում մեկնաբանել են Google-ի հետ կապված իրավիճակը

21:27   22 Մայիս 2019    336

Չինաստանի Huawei ընկերությունում մեկնաբանել են ԱՄՆ-ի Google կորպորացիայի՝ համագործակցությունը դադարեցնելու որոշումը:

Ընկերության հայտարարության տեքստը մեջբերել Է The Verge հրատարակությունը:

Նշված Է, որ Huawei եւ Honor սմարթֆոնների եւ պլանշետների տերերը կշարունակեն ստանալ անվտանգության նորացումներ եւ սպասարկման ծառայություններ: Դա վերաբերում Է այդ թվում այն գաջեթներին, որոնք մինչ այժմ վաճառքում են գտնվում ամբողջ աշխարհում:

«Huawei ընկերությունն Էական ավանդ Է ներդրել ամբողջ աշխարհում Android-ի զարգացման եւ աճի բնագավառում: Լինելով Android-ի հանգուցային գլոբալ գործընկերներից մեկը՝ մենք սերտորեն աշխատել ենք նրանց բաց ելման կոդով պլատֆորմով, որպեսզի Էկոհամակարգ ստեղծենք ինչպես օգտատերերի, այնպես Էլ ճյուղի օգտին»,- ասված Է տեքստում:

Huawei-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ ընկերությունը կշարունակի աշխատել ի բարօրություն օգտատերերի ամբողջ աշխարհում: Ավելի վաղ Reuters-ը հայտնել Էր, որ Google-ը դադարեցնում Է գործարար-համագործակցությունը Huawei ընկերության հետ՝ ԱՄՆ-ի կառավարության սեւ ցուցակում դրա ներառվելու պատճառով:

Այսպես, Huawei-ի համար սահմանափակված կլինի Միացյալ Նահագների կորպորացիայի տեխնոլոգիաները եւ ծրագրային ապահովումն ստանալու հնարավորությունը: Չինաստանի ընկերության սմարթֆոնների տերերը չեն կարողանա ստանալ Android գործառական համակարգի նորացումները եւ կզրկվեն այնպիսի հավելվածներ մուտքից, ինչպիսիք են Google Play-ը եւ Gmail-ը: Ավելի ուշ Google-ի ներկայացուցիչները հայտնել են, որ Google Play и Google Play Protect-ը կշարունակեն գործել այն օգտատերերի մոտ, որոնք արդեն Huawei-ի արտադրանք են ձեռք բերել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Huawei   Google  


Վերնագիրի այլ պիտակները