Հրվ. Կորեան խոստանում է արագ իրականացնել Հս. Կորեային 8 միլիոն դոլարի հումանիտար օգնության տրամադրումը

16:26   20 Մայիս 2019    110

Հարավային Կորեան խոստանում է արագ իրականացնել Հյուսիսային Կորեային միջազգային կազմակերպությունների միջոցով 8 միլիոն ԱՄՆ դոլարի հումանիտար օգնության տրամադրումը` միաժամանակ քննարկելով ասիական երկիր պարեն ուղարկելու հնարավորությունը, որը հայտարարում է, թե տառապում է վերջին տասնամյակի ամենաուժեղ երաշտից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:

Հարավի միավորման նախարարությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն` ծրագրերը կքննարկվեն ՄԱԿ-ի Պարենային ծրագրի և Մանկական հիմնադրամի հետ` նախատեսվող օգնությունն հյուսիսկորեացի երեխաներին և հղի կանանց առագ հասցնելու նպատակով:

Միաժամանակ Սեուը լիահույս է, որ օգնությունը կնպաստի դիվանագիտական ջանքերի և Փհենյանի հետ փոխհամագործակցության վերականգնմանը, որոնք այս պահի դրությամբ փակուղու առջև են կանգնել՝ կապված Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի միջև միջուկային բանակցությունների տապալման հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հարավային-Կորեա   Հս-Կորեա    


Վերնագիրի այլ պիտակները