Մեքքայում արտակարգ գագաթնաժողով կանցկացվի Արաբական պետությունների լիգայի հովանու ներքո

17:03   20 Մայիս 2019    212

Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) մայիսի 30-ին Սաուդյան Արաբիայում արտակարգ գագաթնաժողովի հրավերներ Է ուղարկել կազմակերպության երկրների ղեկավարներին, որը նվիրված կլինի Պարսից ծոցի իրադրությանը նավթային օբյեկտների վրա կատարված հարձակումներից հետո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է համարաբական կազմակերպության հայտարարության մեջ:

«ԱՊԼ-ի քարտուղարությունը Սաուդյան Արաբիայի թագավորի անունից հրավերներ Է ուղարկել արաբական պետությունների ղեկավարներին՝ մասնակցելու 2019 թվականի մայիսի 30-ին Մեքքայում անցկացվելիք արտահերթ գագաթնաժողովին»,-ասված Է հաղորդագրության մեջ:

ԱՊԼ-ի տվյալներով՝ գագաթնաժողովում քննարկվելու են լցանավերի վրա գրոհները Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքային ջրերում, ինչպես նաեւ «Անսար Ալլահ» շարժումից եմենցի ապստամբների (հուսիներ) հարձակումները Սաուդյան Արաբիայի նավթային պոմպակայանների վրա: Համարաբական կազմակերպությունում այն կարծիքին են, որ այդ միջադեպերը «վտանգավոր հետեւանքներ կունենան տարածաշրջանում եւ աշխարհում խաղաղության ու անվտանգության համար, ինչպես նաեւ նավթի մատակարարումների ու համաշխարհային նավթաշուկաների համար»:

ԱՊԼ-ում պարզաբանել են, որ գագաթնաժողովների մասին դրույթը բարձր մակարդակի հանդիպումների անցկացում Է ենթադրում տարեկան մեկ անգամ մարտ ամսին: Միեւնույն ժամանակ, արաբական երկրների ազգային անվտանգության հետ կապված հարցերի ի հայտ գալու դեպքում կարելի Է գումարել նաեւ արտահերթ գագաթնաժողովներ, եթե նման նախաձեռնությամբ հանդես գա անդամ պետություններից մեկը:

Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորն ավելի վաղ դիմել Էր արաբական աշխարհի ղեկավարներին՝ առաջարկելով մայիսի 30-ին Մեքքայում արտակարգ գագաթնաժողով անցկացնել Իրանի հետ հարաբերությունների սրման ֆոնին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքքա  


Վերնագիրի այլ պիտակները