Հռոմի Պապը դիմել է լրագրողներին

17:21   20 Մայիս 2019    255

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը դիմել է սոցկայքերում օգտահաշիվներ ունեցող անձանց ու լրագրողներին։

Ինչպես հայտնում է Սուրբ Աթոռի ռադիոկայանը, Սրբազան Քահանայապետը ասել է, որ վիրտուալ հարթակներում մարդիկ պետք է ավելի զուսպ լինեն, խոնարհ ու պատասխանատու։

Միաժամանակ նաեւ, նա ասել է, որ զանգվածային լրատվության միջոցները պետք է իրականացնեն իրենք առաքելությունը եւ օգնեն մարդկանց եւ ոչ թե ապակողմնորոշեն ու սերմանեն ատելություն։

«Ես կոչ եմ անում գործել ըստ ճշմարտության ու արդարության։ Խոնարհ լրագրողը ազատ լրագրողն է»,- ընդգծել է Սրբազան Քահանայապետը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-Պապ  


Վերնագիրի այլ պիտակները