Ամերիկյան նավը խախտել է Չինաստանի ինքնիշխանությունը Հարավչինական ծովում. Լու Կան

17:50   20 Մայիս 2019    228

ԱՄՆ ՌԾՈւ Preble նավը Սքարբորո խութի մոտ (Հուանյան կղզի) Հարավչինական ծովում խախտել է Չինաստանի ինքնիշխանությունը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ճեպազրուցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը: Նրա խոսքով` Չինաստանն արդեն բողոք է հայտնել ԱՄՆ-ին:

«Մենք վճռականապես կոչ ենք անում ԱՄՆ-ին` դադարեցնել նման սադրանքները։ Չինաստանը կշարունակի կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները ազգային ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության, ինչպես նաև Հարավչինական ծովում խաղաղության և կայունության պահպանման համար»,- ասել Կանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները