Բրիտանացի ակտիվիստները սկսել են գումար հավաքել «փոքրիկ Թրամփ»-ի՝ կրկին օդում հայտնվելու համար - VIDEO

19:54   20 Մայիս 2019    141

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ նորածնի տեսքով փուչիկը կրկին կհայտնվի Լոնդոնի երկնքում, հաղորդում է Reuters-ը։

Եղիսաբեթ II թագուհու հրավերով նախագահ Թրամփը առաջին տիկին Մելանյան հունիսի 3-5-ը պետական այցով պետք է Մեծ Բրիտանիա ժամանեն։ Նրանց սպասում է կառքով շրջագայություն Լոնդոնում և ընդունելություն Բուքինգհեմյան պալատում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սակայն բրիտանացիներն այնքան էլ չեն սիրում Թրամփին։ Շատերը նրան համարում են կոպիտ, տատանվող և դեմ են մի շարք հարցերին ԱՄՆ նախագահի դիրքորոշմանը։ Եթե կազմակերպիչներին հաջողվի 30 հազար ֆունտ ստեռլինգ հավաքել, ապա Լոնդոնի խորհրդարանի շենքի երկնքում կրկին կհայտնվի մեծ փուչիկը՝ ԱՄՆ նախագահի տեսքով։



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները