Երկու լեհ գիտնականներ են զոհվել Շպիցբերգենում

18:41   20 Մայիս 2019    167

Երկու լեհ գիտնականներ են զոհվել Շպիցբերգեն արշիպելագում, որը գտվում Է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում:

Այդ մասին հաղորդվում Է արշիպելագի նահանգապետի կայքում: Նշված Է, որ հետազոտողներն աշխատում Էին Հոռնսունի գիտական կայանում, որտեղից հեռացել Էին մայիսի 17-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրանք ծրագրում Էին վերադառնալ երկու օրից: Բայց քանի որ վերադարձն ուշանում Էր, որոնումների Է ուղարկվել ուղղաթիռ՝ ոստիկանով եւ բժշկով: Մի քանի ժամ անց գիտնականներին գտել են Կամկրոնա լեռան ստորոտին, նրանք ընկել են մի քանի հարյուր մետր բարձրությունից, ասված Է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շպիցբերգեն  


Վերնագիրի այլ պիտակները