Փհենյանը Սեուլին քննադատում է Վաշինգտոնի հետ բանակցությունների պատճառով

20:04   20 Մայիս 2019    114

Հյուսիսային Կորեան Հարավային Կորեային քննադատել է վերջերս Սեուլում տեղի ունեցած ԱՄՆ-ի հետ բանակցությունների պատճառով, որոնք Փհենյանը գնահատել է որպես արտասահմանյան ուժերից կախվածության քաղաքականության շարունակություն:

Այս մասին նշված է «Ուրիմինչժոկիրի» լրատվական պորտալում հրապարակված մեկնաբանության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այն փաստը, որ Հարավային Կորեայի իշխանությունները վերջերս ԱՄՆ-ի հետ գաղտնի բանակցություններ են անցկացրել, ընդ որում՝ հայտարարելով, որ խոսքը աշխատանքային խմբի նիստի եւ սերտ համագործակցության մասին է, ցույց է տալիս, որ նրանք պետք է վերջ տան արտասահմանյան ուժերից կախվածության քաղաքականությունը»,- նշված է հոդվածոմ:

Մեկնաբանության հեղինակների կարծիքով՝ «հիմար քայլ է սպասել, որ Հյուսիսի եւ Հարավի հարբերությունների բարելավման պայմաններն ու մթնոլորտը կարող են ստեղծվել արտաքին ուժերից թույլտվություն ստանալու ճանապարհով, որը միայն է՛լ ավելի կձգի կախվածության հանգույցը»:

Ավելի վաղ Հարավային Կորեայի լրատվամիջոցները հայտնել էին ԱՄՆ Պետքարտուղարության Հյուսիսային Կորեայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենի Սեուլ այցի եւ Հարավի՝ Կորեական թերակղզում խաղաղության եւ անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Լի Դու Հունի հետ հանդիպման մասին: Նրանք նաեւ Հյուսիսային Կորեայի հարցերով ամերիկա-հարավկորեական աշխատանքային խմբի նիստ էին անցկացրել, որն առաջինն էր ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների Հանոյի գագաթնաժողովից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները