Իրանի դեմ ցանկացած ագրեսիա ջախջախիչ պատասխան կստանա

20:12   20 Մայիս 2019    142

Իրանի դեմ ցանկացած ագրեսիա ջախջախիչ պատասխան կստանա:

Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈՒ Ցամաքային զորքերի ավագ հրամանատար, գեներալ Ալի Հաջիլուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Իրանի դեմ տեղեկատվական պատերազմ է ծավալել: Նա նշել է, որ Իրանը պատերազմի չի ձգտում, բայց լիովին պատրաստ է դիմակայելու հակառակորդի սպառնալիքներին:

«Իրանի թշնամիներն ունակ չեն ռազմական գործողությունների եւ դիմում են տեղեկատվական պատերազմի՝ վախենալով Իրանի ռազմական հզորությունից»,- հավելել է նա:

Գեներալը նաեւ շեշտել է, որ ամերիկացիները Իրանի դեմ ռազմական առճակատում սկսելու հնարավորություն չունեն: «Մենք ոչ մի երկիր չենք ներխուժել եւ դա չենք անի, բայց ջախջախիչ պատասխան կտանք թշնամիների կողմից (ցանկացած) ագրեսիային»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները