Huawei-ում մեկնաբանել են Google-ի հետ կապված իրավիճակը

21:06   22 Մայիս 2019    227

Huawei-ը կշարունակի թարմացումներ եւ ծառայություններ տրամադրել անվտանգության համակարգի եւ իր սմարթֆոնների ու պլանշետների համար այն բանից հետո, երբ Google-ը դադարեցրել է համագործակցությունը նրա հետ։

«Huawei-ը կշարունակի թարմացումներ տրամադրել անվտանգության համակարգի համար եւ ծառայություններ Huawei եւ Honor սմարթֆոնների եւ պլանշետների համար, ներառյալ նրանք, որոնք արդեն վաճառվել են, եւ որոնք դեռեւս կան համաշխարհային շուկայում»։

«Մենք կշարունակենք ստեղծել անվտանգ եւ կայուն ծրագրային էկոհամակարգ, որպեսզի ապահովենք լավագույն հնարավորություններ ամբողջ աշխարհում բոլոր օգտատերերի համար»,- ասել է աշխարհում Samsung-ից հետո սմարթֆոնների մեծությամբ երկրորդ արտադրողը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Reuters-ը, Huawei-ը չի կարողանա օգտագործել Google-ի սերվիսներն ու ծրագրերը, այդ թվում Google play հավելվածների խանութը եւ Gmail էլեկտրոնային փոստը։ Huawei-ը կպահպանի Android-ի հասանելիությունը, բայց միայն այն վարկածով, որը կա բաց աղբյուրներում։

Չինական ընկերությունը կզրկվի Google-ի տեխնոլոգիաների եւ ծրագրային ապահովման հասանելիությունից, ինչպես նաեւ չի կարողանա տեխնիկական աջակցության հույս ունենալ։ Google-ում շարունակում են քննարկել Huawei-ի հետ համագործակցության տարբերակները նոր պայմաններով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները