Պատերազմը կնշանակի Իրանի վերջը․ Թրամփ

21:24   20 Մայիս 2019    189

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ նախազգուշացրել է Իրանին, որից հետևում է, որ երկու երկրների միջև հակամարտության դեպքում Իրանը կդադարի գոյություն ունենալ:

«Եթե Իրանը ցանկանում է պատերազմել, դա կլինի իր պաշտոնական վերջը։ Այսուհետ երբեք մի սպառնացեք Միացյալ Նահանգներին»,- կիրակի՝ մայիսի 19-ին, գրել է Թրամփը Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմանավեր է ուղարկել Պարսից ծոց։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները