Գիտնականները ստեղծել են աշխարհում ամենաուժեղ ձայնը

21:42   20 Մայիս 2019    160

Դա թույլ է տվել նրանց ջրի տակ ստեղծել ամենաբարձր ձայնը՝ ավելի քան 270 դեցիբել։

Ձայնի ուժը Երկրի վրա ունի վերին սահման՝ օդում այն կազմում է 194 դեցիբել, ջրի տակ՝ 270։ Բանն այն է, որ այս նիշերին հասնելիս միջավայրը, որում տարածվում են ձայնի ալիքները, սկսում է քայքայվել, եւ ձայնը չի կարող ավելի բարձր դառնալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հենց դա էլ տեղի ունեցավ, երբ հետազոտողները ռենտգենյան լազերի օգնությամբ հարվածեցին ջրին։ Երբ ջուրը գոլորշանում էր, այնպիսի հարվածային ալիք էր առաջացնում, որը հետո բաժանվում էր բարձր եւ ցածր ճնշման գոտիների։

Փորձարկման ընթացքում հետազոտողները հայտնաբերել են, որ հենց ձայնի ինտենսիվությունը գերազանցում էր որոշակի շեմը, ջուրը վերածվում էր մանր պղպջակների, որոնք անմիջապես քայքայվում էին կավիտացիա կոչվող պրոցեսի ընթացքում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները