Եղիսաբեթ II-ը շնորհավորել է Զելենսկիին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

21:53   20 Մայիս 2019    162

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Այս մասին տեղեկանում ենք Կիևում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախագահին իր շնորհավորանքներն է ուղղել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

Ավելի վաղ հաղորդվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորանքի մասին, մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել էր նախագահին շնորհավորելուց:

Հիշեցնենք, որ այսսօր`մայիսի 20-ին, կայացել է Վլադիմիր Զելենսկիի՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնում երդմնակալության արարողությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները