Microsoft-ը կարող է դադարեցնել համագործակցությունը Huawei-ի հետ

20:55   22 Մայիս 2019    274

Microsoft-ը կարող է դադարեցնել համագործակցությունը չինական Huawei ընկերության հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ մայիսի 20-ին ամերիկյան ընկերությունը նամակներ է ուղարկել տարբեր երկրներում գտնվող իր ներկայացուցչություններ՝ տեղեկացնելով Huawei-ի հետ գործակցությունը սառեցնելու մասին:

Նշվում է, որ Huawei-ն իր նոութբուքներում օգտագործում է Microsoft-ի Windows համակարգը, իսկ b2b և Huawei Cloud ծառայություններում՝ ամերիկյան ընկերության ծրագրերը՝ տվյալների պահպանման նպատակով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Huawei-ը և նրա 70 ստորաբաժանումները ներառվել են ԱՄՆ Առևտրի նախարարության «սև ցուցակ»: Սակայն ավելի ուշ հայտնի էր դարձել, որ մինչև օգոստոսի 19-ն ամերիկյան կողմը թույլատրել է չինական ընկերությանը աշխատել երկրում:

Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ չինական Huawei ընկերության հետ աշխատանքը դադարեցրել են նաև Google-ը, Qualcomm-ը, Intel-ը, Broadcom-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Microsoft   Huawei  


Վերնագիրի այլ պիտակները