Էյֆելյան աշտարակի մերձակայքի բնապատկերը լիովին կփոխվի մինչեւ 2024 թվականը

16:07   22 Մայիս 2019    241

Էյֆելյան աշտարակին հարող տարածքների բնապատկերը լիովին կփոխվի մինչեւ Փարիզի Օլիմպիական խաղերի անցկացումը 2024 թվականին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել են Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետարանում: Մայիսի 21-ին քաղաքագլուխ Անն Իդալգոյի ներկայացրած նախագծի համաձայն՝ աշտարակի շուրջն ընկած տարածքը կդառնա գործնականում լիովին հետիոտնային եւ «կանաչ»:

Պլանավորվում Է երթեւեկության համար փակել Ենայի կամուրջը, որն Էյֆելյան աշտարակի մերձակա տարածքը միացնում Է Տրոկադերոյի այգիների եւ Շայո պալատի հետ: Նաեւ քաղաքային իշխանությունները կվերացնեն օղակաձեւ ուղեբաժանքը Տրոկադերո հրապարակի մոտ եւ այն կվերածեն զբոսայգիներ գոտու: Բացի դրանից, Բրանլի առափնյակում կսահմանափակեն ավտոմոբիլների երթեւեկությունը՝ երթեւեկելի գոտիների քանակը չորսից կրճատելով մինչեւ երկու, իսկ ավտոտրանսպորտի երթեւեկության արագությունը ՝ 50-ից մինչեւ 20 կիլոմետր/ժամ:

Այսպիսով, նախագծի հեղինակների մտահղացմամբ՝ աշտարակի մերձակա տարածքն ավելի հարմարեցված կդառնա հետիոտն զբոսանքների համար: Քաղաքապետարանում նշել են, որ տարեկան Էյֆելյան աշտարակ Է այցելում 7 միլիոն մարդ ու եւս ավելի քան 20 միլիոնը գալիս Է այն դիտելու եւ հանգստանալու Մարսյան դաշտում:

Տեսաշնորհանդեսի համաձայն, որը հրապարակվել Է Իդալգոյի Twitter-ում, դաշտի ամբողջ տարածքում կտնկվեն ծաղիկներ եւ հազվագյուտ բույսեր, ինչպես նաեւ կլինեն ավելի շատ ծառեր: Ընդհանուր առմամբ պլանավորվում Է բարեկարգել եւ վերակառուցել 54 հեկտար: Նախագիծը, որն ստացել Է One անվանումը, իշխանությունների վրա կնստի 72 միլիոն եվրո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էյֆել  


Վերնագիրի այլ պիտակները