Թատերականի ուսանողները «պատանդ» են պահում բուհում գտնվողներին

17:26   22 Մայիս 2019    541

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը նոր ռեկտոր ունի, ԲՈԿ-ի նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանն է, որ մինչ այս բուհի ռեկտոր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է:

Ժամեր առաջ ընտրված ռեկտորի ընտրությունը ուսանողությունը բոյկոտում է: Այս պահին նրանք փակել են բուհի դռները, որևէ մեկը բուհից դուրս գալ չի կարողանում:

Թատերականում են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանը և Նարինե Թուխիկյանը: Նրանք, ըստ երևույթին, այդտեղ էին գնացել կրքերը հանդարտեցնելու: Ռեկտորի ընտրությունից հետո պատգամավորները փորձում էին դուրս գալ թատերականից, բայց ուսանողները նրանց նույնպես դուրս գալ չթողեցին:

«Նիստից ուշանում եմ, պետք է դուրս գամ շենքից, դա իմ իրավունքն է»,- ասաց Բադալյանը: Ի պատասխան նրա ուսանողներից մեկը հիշեցրեց` մեկ տարի առաջ երբ փակում էին հանրապետության փողոցները , չէի՞ն հիշում այդ իրավունքի մասին: «Երբ դասախոսների հետ միասին ուսանողության կարծիքը, մտահոգությունը հաշվի չի առնվում, մենք էլ հաշվի չենք առնելու ոչ մեկի մտահոգությունը և գործունեությունը»,- ասաց նա:

Լուսինե Բադալյանին լրագրողներից մեկը նույնպես հարց ուղղեց. դո՞ւք էլ եք դատարանների դռներն արգելափակելու ակցիային մասնակցել, և հիմա հասկանո՞ւմ եք այն դատավորներին, որոնք չէին կարողանում դատարաններ մուտք գործել: Նա հարցին չպատասխանեց ու հեռացավ տեսախցիկների առջևից:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները