Եվրահանձնաժողովը Google-ին, Twitter-ին եւ Facebook-ին կոչ է արել ավելի ակտիվ պայքարել ապատեղեկատվության դեմ

20:12   22 Մայիս 2019    145

Եվրահանձնաժողովում կարծում են, որ Google-ը, Twitter-ն ու Facebook-ը ոչ բավարար կերպով են պայքարում ապատեղեկատվության դեմ՝ Եվրախորհրդարանի ընտրությունների նախաշեմին:

Այս մասին հայտարարել է Բրյուսելում թվային տնտեսության հարցերով եվրահանձնակատար Մարիա Գաբրիելը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Խոստովանում ենք, որ որոշակի առաջընթաց կա, սակայն պետք է ավելի ակտիվ պայքարել ապատեղեկատվության դեմ: Բացի այդ, անհրաժեշտ է առավել շատ միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ գովազդային ծառայություններ»,- ասել է նա:

Եվրահանձնակատարն ընդգծել է, որ ընտրությունների նախաշեմին պետք է ակտիվացնել ապատեղակատվության դեմ պայքարն ու անել ամեն ինչ, որպեսզի «օգտատերերն ավելի հուսալի տեղեկատվության արդարացի ընտրություն ունենան»:

2018թ. աշնանը Եվրահանձնաժողովն այդ 3 ընկերությունների հետ ապատեղեկատվության դեմ պայքարի հարցով վարքագծի եւ պրակտիկայի կոդեքս ստորագրեց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները