Պերուացին 2 տարում փայտից իրական մեքենա է պատրաստել և մտադիր է դրանով հասնել Նյու Յորք

20:33   22 Մայիս 2019    168

Պերուացի ատաղձագործը անակնկալ է պատրաստել դստեր 17-ամյակի առթիվ և պատրաստել նրանց խոստացած փայտե VW Beetle մակնիշի մեքենան, որով էլ մտադիր է ծննդյան օրը հասնել Նյու Յորք:

Բիենվենիդո Օրտեգան դստերը խոստում էր տվել 2015-ին, երբ նա 13 տարեկան էր: 2017-ին Էնելին խնդրել է Պերուում բնակվող հայրիկին սկսել պատրաստել փատյա մեքենան և այն հասցնել Նյու Յորք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օրտեգայից երկու տարի է պահանջվել դստեր ցանկությունը կյանքի կոչելու համար: Պերուացին Լիմայից իր ուղևորությունն սկսել է մարտի վերջին և երկու ամիս ճանապարհին է անցկացրել:
Նշվում է, որ ներկա պահին նա սպասում է, որպեսզի մեքենան վերանորոգվի, և հույս ունի ուղևորությունը շարունակել շաբաթվա վերջին:

Նյու Յորքում բնակվող Էնելին հուլիսի 5-ին դառնում է 17 տարեկան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները