Զելենսկուն դուր չի եկել Պորոշենկոյի աշխատատեղը

21:54   22 Մայիս 2019    188

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու թիմը նախագահի առաջին աշխատանքային օրվա մասին տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է նրա աշխատասենյակը։

Զելենսկին, առաջին անգամ նստելով աթոռին, որի վրա նստել է նախորդ նախագահ Պորոշենկոն, հայտարարել է, որ հարմար աշխատատեղ չէ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ կցանկանար իր վարչակազմը տեղափոխել ավելի բաց տարածություն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները