Հնդկաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող կոալիցիան

10:03   23 Մայիս 2019    303

Իշխող «Ազգային դեմոկրատական դաշինքը»՝ «Բհարաթիա ջանաթա պարտի»-ի գլխավորությամբ, ձայների հաշվարկի արդյունքներով անցել է 272 տեղից, որն անհրաժեշտ է Հնդկաստանում խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար:

Ներկայումս իշխող դաշինքը երկրի խորհրդարանի ստորին պալատում (Լոկ Սաբհա) ունի 310 տեղ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա հիմնական մրցակիցն է «Հնդկական ազգային կոնգրես» քաղաքական կուսակցությունը, որը ղեկավարում է Ռահուլ Գանդին՝ ծագում է Հնդկաստանի ամենաազդեցիկ Ներու-Գանդի քաղաքական գերդաստանից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները