ԵՄ-ում մեկնարկում են եվրոխորհրդարանական ընտրությունները

10:47   23 Մայիս 2019    215

Մի շարք եվրոպական երկրներում մայիսի 23-ին մեկնարկում են Եվրախորհրդարանի ընտրությունները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հինգշաբթի ընտրատեղամասեր կբացվեն Մեծ Բրիտանիայում և Նիդեռլանդներում։ Ուրբաթ կքվերակեն Իռլանդիայում և Չեխիայում, իսկ մայիսի 25-ին՝ Լատվիայում, Մալթայում և Սլովակիայում։ ԵՄ մյուս երկրներում ընտրությունները կիրակի տեղի կունենան։

ԵՄ երկրներում ընտրություններին շուրջ 426 մլն ընտրող մասնակցելու իրավունք ունի։ 2019-ին եվրոպական ընտրություններում 28 երկիր կմասնակցի, ներառյալ՝ Մեծ Բրիտանիան, որը դեռ չի համաձայնեցրել Brexit-ի շուրջ համաձայնագիրը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները