Նախկինում աշխարհի ամենագեր տղամարդը համարվող բրիտանացին հարսնացուից բաժանվելուց հետո գիրացել է 100 կգ-ով

13:36   23 Մայիս 2019    154

Հիսունիննամյա բրիտանացի Փոլ Մեյսոնը, որը նախկինում 455 կգ էր կշռում և համարվում էր աշխարհի ամենագեր մարդը և որը ստամոքսի փոքրացման վիրահատությունից հետո կարողացել էր 324 կգ-ով նիհարել, կրկին քաշի զգալի ավելացում է գրանցել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ տղամարդը 2014թ.-ին տեղափոխվել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգ, որտեղ սկսել է աստիճանաբար քաշ հավաքել: Անցած տարի Փոլը և նրա հարսնացուն՝ Ռեբեկան, որի հետ նա ծանոթացել էր համացանցով, որոշել են խզել իրենց հարաբերությունները:

Սիրելիից բաժանվելուց հետո Փոլը սկսել է հոգեկան ապրումները սփոփել ուտելիքի միջոցով և դրա հետևանքով մեկ տարվա մեջ 101 կգ-ով գիրացել է: ԱՄՆ-ում նրա դեմ անգամ սուպերմարկետից ուտելիք գողանալու համար մեղադրանք է առաջադրվել:

Վերջերս Փոլը հայտնել է, որ ցանկանում է Մեծ Բրիտանիա վերադառնալ:

«ԱՄՆ-ում անցկացրած 5 տարիները լի են եղել սխալ որոշումներով, որոնք վատ հետևանքների են հանգեցրել: Ժամանակն է, որ վերադառնամ Մեծ Բրիտանիա, որտեղ պետության կողմից կստանամ ոտքի կանգնելու և կյանքս ճիշտ դասավորելու համար անհրաժեշտ աջակցությունը»,- ասել է տղամարդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները