Յունկերը հոգնել Է Brexit-ի ժամկետի մշտական հետաձգումներից

12:57   23 Մայիս 2019    167

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել Է, որ կորցնում Է համբերությունը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետի մշտական հետաձգումների պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս խոսքերով նա հանդես Է եկել CNN հեռուստաալիքի եթերում, հավելելով, որ կողջուներ այդ հարցի շուրջ կրկնական հանրաքվե անցկացնելու Լոնդոնի որոշումը:

«Պետք Է ասեմ, որ դա ինձ սկսում Է հոգնեցնել, որովհետեւ մենք բոլորս ժամկետի մի հետաձգումից շարժվում ենք դեպի մյուսը… Մարդիկ կորցնում են համբերությունը»,- ասել Է քաղաքական գործիչը: «Ես կցանկանայի «այո» ասել կրկնական հանրաքվեի անցկացմանը, թեպետեւ վստահ չեմ, որ դրա արդյունքը խիստ կտարբերվի»,- հավելել Է Յունկերը, ճշտելով, որ Եվրամիության երկրներին մնում Է միայն հետեւել Մեծ Բրիտանիայում Brexit-ի քննարկման ընթացքին:

Քաղաքական գործիչը վերստին հայտարարել Է, որ չի ցանկանում հավանություն տալ Եվրախորհրդարանի ընտրությունների կապակցությամբ Brexit-ի շուրջ գործարքի համաձայնեցման ժամկետների հերթական երկարաձգմանը:

«Դա ինչ-որ իմաստով դառը կատակ Է, որովհետեւ բրիտանացիներն ընտրվելու են, հայտնվելու են Ստրասբուրգում եւ Բրյուսելում, նստելու են Եվրոպական խորհրդարանում: Բոլորը գիտեն, որ նրանք լքելու են Եվրախորհրդարանը, բայց ընդսմին զգալի ազդերություն կունենան այսրոպեական մի քանի որոշումների վրա , որոնք նա կընդունի»,- ասել Է Յունկերը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մայիսի 21-ին ներկայացրել Է Brexit-ի շուրջ այսպես կոչված նոր գործարքը:

Դրանում ներառված Է տասը կետ, որոնք կոչված են օգնել՝ ստանալու խորհրդարանական կուսակցությունների աջակցությունը Եվրամիությունից երկրի դուրս գալն իրականացնելու նախանշված պլանի իրագործման համար:

Մասնավորապես, բրիտանական կառավարության ղեկավարը խոստացել Է, որ պատգամավորներն իրավունք կստանան արտահայտվել Brexit-ի հարցով կրկնական հանրաքվե անցկացնելու շուրջ, սակայն դրա համար նրանց հարկ կլինի նախ հավանություն տալ Բրյուսելի հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնագրին:

Համայնքների պալատում քվեարկությունը, ինչպես հայտարարվել Է ավելի վաղ, պետք Է կայանա հունիսի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում: Մինչդեռ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը մայիսի 21-ին հայտարարել Է, որ իր կուսակցությունը չի պաշտպանի Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագիրը՝ վարչապետի կողմից առաջարկված զիջումներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Յունկեր   Brexit  


Վերնագիրի այլ պիտակները