Պեսկովը մեկնաբանել է BBC-ով «Պուտինի» մասնակցությամբ շոուն

15:36   23 Մայիս 2019    346

Երեկ հայտնել ենք, որ բրիտանական BBC հեռուստաընկերության հաղորդումներից մեկի հաղորդավարը կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անիմացիոն տարբերակը:

Հաղորդումը ստացել է «Երեկո` Վլադիմիր Պուտինի հետ» անվանումը (Tonight With Vladimir Putin):

РИА Новости-ն հայտնում է, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այդ նախագիծը, ասել է. «Պուտինի մասին գրվել են շատ գրքեր, ստեղծվել շատ ծաղրանկարներ և տիկնիկներ: Նա չի ցանկանում ինչ-որ բանով նմանվել նրանց: Թող այդ ծաղրանկարները նմանվեն իրեն»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեսկով   BBC  


Վերնագիրի այլ պիտակները