Զելենսկուն խիստ քննադատել են

17:04   23 Մայիս 2019    236

«Ազգային անվտանգությանն առնչվող հարցը դնել հանրաքվեի այն դեպքում, երբ պատերազմ է ընթանում, ընդ որում ոչ միայն ճակատում, այլ նաեւ տեղեկատվական հարթակում, ոչ միայն վտանգավոր է, այլ նաեւ անպատասխանատու արարք»։

Նման կարծիք է հայտնել «Океан Эльзы» խմբի ղեկավար Սվյատոսլավ Վակարչուկը՝ քննադատելով նախագահ Զելենսկուն՝ Ռուսաստանի հետ երկխոսություն ծավալելու հարցը համաժողովրդական հանրաքվեի դնելու ցանկության համար։

Վակարչուկը իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե Ուկրաինայում շատ լավ գիտեն թե ինչպիսի ավարտ են ունենում հանրաքվեները, ինչի նախադեպերը եղել են Դոնբասում ու Ղրիմում։

Վակարչուկն ափսոսանք է հայտնել, որ Զելենսկին չի հասկանում այդ ամենը եւ ֆիքսել, որ դա արդեն հնացած քաղաքականություն է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկուն  


Վերնագիրի այլ պիտակները