Apple-ը ներկայացրել է նոր iOS 13-ն ու մյուս նորությունները

21:33   19 Հունիս 2019    275

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը Կալիֆոռնիայում կայացած ամենամյա Worldwide Developers Conference միջոցառման շրջանակում ներկայացրել է օպերացիոն համակարգի թարմացված տարբերակը՝ iOS 13-ը, ինչպես նաև մի շարք այլ նորություններ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ ցանկանում է 18 տարվա պատմություն ունեցող iTunes-ը փոխարինել երեք տարբեր հավելվածով՝ Apple Music-ով, Apple Podcast-ով, Apple TV-ով:

Ընկերությունից մանրամասնել են, որ օգտատերերի՝ iTunes ներբեռնված երաժշտությունը կտեղափոխվի Apple Music, աուդիոգրքերն ու «փոդքեսթերը»՝ Apple Podcast, իսկ տեսանյութերն ու հոլովակները՝ Apple TV: Ինչ վերաբերում է iOS 13-ին, ապա այն ներբեռնման ավելի մեծ արագություն, ինչպես նաև ավելի արագ տպման համար նախատեսված նոր ստեղնաշար կունենա:

Բացի այդ, միջոցառման շրջանակում ներկայացվել է նոր Mac Pro-ն, iPadOS-ը և նոր macOS-ը: Ընկերությունը հայտնել է, որ App Store-ն ի վերջո հասանելի է դարձել Apple Watch-ի համար. այժմ օգտատերերը հնարավորություն կունենան հավելվածներն անմիջապես սմարթվոչ ներբեռնելու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple   iOS  


Վերնագիրի այլ պիտակները