Huawei-ի դեմ ամերիկյան արշավը Պուտինն անվանել է տեխնոլոգիական պատերազմ

21:18   14 Հունիս 2019    242

Huawei ընկերությանը ոչ միայն փորձում են շուկայում նեղել, այլ նաեւ դուրս նետել համաշխարհային շուկայից եւ սա տեխնոլոգիական պատերազմ է։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Պուտինը հիշեցրել է նաեւ, թե ինչպիսի դժվարություններով է առաջ ընթանում «Հյուսիսային հոսք-2»-ը եւ ասել, որ նման ամենաթողությունը քայքայում է ոչ միայն ավանդական շուկաները, այլ նաեւ նոր ձեւավորված ոլորտների շուկաները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Huawei   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները